3 լավագույն թարմացնող հյութերը

Ամառվա տապից ազատվելու ամենահեշտ և համեղ տարբերակն է թարմացնող հյութ ըմպելը: Բացի համեղ լինելուց՝ հյութերը, և առհասարկ ցանկացած հեղուկ, անհրաժեշտ են շոգ եղանակին օրգանիզմի ջրազրկումը կանխելու համար: Ահա 4 լավագույն թարմացնող հյութերի բաղադրատոմս, որոնք պատրաստվում են շատ հեշտ և արագ:

Վիտամինային կոկտեյլ մեղրով և կիտրոնով

12655a9b5e8af2e1dd96f06f64e7baec

  • կիտրոն — 1 հատ
  • լայմ — 1 հատ
  • հատապտուղի օշարակ — 3 ճաշի գդալ
  • մեղր — 1 ճաշի գդալ
  • ծովի աղ — մեկ պտղունց.
  • հանքային ջուր — 250 մլ.
  • սառույց — 100գ.

 

Պատրաստման եղանակը

Քամել լայմն ու կիտրոնը, ավելացնել օշարակը և ծովի աղը: Բաժակի հատակին դնել լայմի և կիտրոնի շերտեր, ավելացնել սառույց, նորից վրան ավելացնել մի քանի կտոր լայմ, կիտրոն և սառույց: Վերջում լցնել կոկտեյլը:

 

Հատապտուղներով և գարեջրով կոկտեյլ

787dcedc434a5287e2c217b6776ac25d

  • հատապտուղ — 6 ճաշի գդալ
  • անանուխ — 30 գ.
  • շագանակագույն շաքար — 4 ճաշի գդալ.
  • հատապտուղների օշարակ — 6−8 ճաշի գդալ
  • գարեջուր — 500 մլ

Պատրաստման եղանակը

Բաժակի հատակին լցնել անանուխի տերևներ, ավելացնել ցանկացած տեսակի հատապտուղ: Ավելացնել շաքարավազը և գդալով ճզմել հատապտուղը բաժակի մեջ: Լցնել սառույցը: Շեյքերում խառնել գարեջուրը տոնիկի հետ և լցնել բաժակը:

 

Ձմերուկի լիմոնադ կոկոսի հյութով

5d0474bc8148118034c861d0641a6dbc

  • ձմերուկ— 1 կգ
  • կոկոս — 1 հատ.
  • կիտրոն — 1 հատ
  • մորի — 300 գ.
  • մեղր — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձմերուկը կտրատել խորանարդիկներով: Բլենդերում հարել ձմերուկը, քամած կիտրանի հյութը, կոկոսի հյութը, մորին և սառույցը: Խառնել երկու րոպե: Հյութը քամել , ավելացնել մեղր (ըստ ճաշակի): Լցնել բաժակները կիսով չափ, ավելացնել տոնիկ և մատուցել:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

}